Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աջարիայում ձերբակալվել են կրիպտոարժույթներով փողերի լվացման մեջ կասկածվող երկու օտարերկրացի
Վրաստանի, ԱՄՆ-ի և Լեհաստանի իրավապահ մարմինները համատեղ միջազգային գործողության շրջանակում Աջարիայում ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու, որոնք կասկածվում են կրիպտոարժույթներով փողերի լվացման խոշոր սխեմային մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնում է News Georgia-ն։
Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կապված են «AudiA6» անունով միջազգային կազմակերպված խմբի հետ, որը 2022 թվականից զբաղվել է անօրինական ծագման կրիպտոակտիվների լվացմամբ։ Հետաքննության համաձայն՝ գումարների ծավալը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։
Խուզարկություններ են իրականացվել տասնյակ հասցեներում, առգրավվել են փաստաթղթեր, էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև 173 տրանսպորտային միջոց, անշարժ գույք և բանկային հաշիվներ։
Ըստ դատախազության՝ խումբը ղեկավարել է նաև «Dark2Web» առցանց ֆորումը, որը ծառայել է կիբերհանցավոր գործունեության գովազդման և հաղորդակցության նպատակներին։
Ձերբակալվածների քաղաքացիության մասին դեռ տվյալներ չկան։