Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, ռիսկերը մենք կառավարում ենք. Խուդաթյանը գազի սակագնի վերանայման մասին
«Մենք բնականոն հունով գազի մատակարարում ենք ստանում, ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է պայմանագրով, աշխատում ենք գործընկերների հետ այնպես, ինչպես նախկինում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա ընդգծեց, որ գազի սակագնի վերանայման մասով պաշտոնական տեղեկատվություն չկա բացի գործընկեր նախարարության կողմից ստացված այն գրություն, որ հրապարակվել էր մամուլում շուրջ մեկ ամիս առաջ։
«Մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում նաև սակագնի ավելացման մասին»,- ասաց Խուդաթյանը։
Հարցին՝ ինչպե՞ս են կառավարում, նա պատասխանեց. «Թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, այդքան էլ պատկերն այնպիսին չէ, ինչպիսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից»։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է եվրոպական գներ սահմավեն Հայաստանի համար, Խուդաթյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչ կստացվի, կարող եմ ասել, որ քաղաքացիներն այս պահին այդ առումով մտահոգվելու առիթ չունեն»։
Խուդաթյանը նաև նշեց, որ պայմանագրի ժամկետը լրանում է ձմեռվանից հետո, բացի այդ, պայմանագիրը միակողմանի խզվելու համար հիմքեր են պետք. «Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազն այն սակագնով որով ստացել ենք, այն գրաֆիկով, որով ստացել ենք, գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենք, ոչինչ չի փոխվել»։