Այսօրվանից չի գործում Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակը
Հասարակություն
15:46 11/06/2026
Հայաստան

Այսօրվանից չի գործում Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակը

«Այսօրվանից չի գործում Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող «Արաբկիր» սպասարկման գրասենյակը»,- հայտնում են Կադաստրի կոմիտեից

Երևանում կգործեն երկու խորհրդատվական կենտրոններ՝Շենգավիթ և Կենտրոն։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 30-ի «ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 255-Լ որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման մեջ, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 1-ից մայրաքաղաքում կգործեն Կադաստրի կոմիտեի երկու խորհրդատվական կենտրոններ՝

«Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն»՝ Մանանդյան 33 հասցեում,

«Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն՝ Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից):

Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռում ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060474207 հեռախոսահամարով»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder