Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին
Քաղաքական
14:22 11/06/2026
Հայաստան

Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին

Հայաստանում ՌԴ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնում Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքի առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Այդ սրբապղծությունն ուղղված ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է։

Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր դժգոհություն: Մենք ակնկալում ենք ​​Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար», - նշվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել էին համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։  Պոկված անունները գտել էին աղբամանների մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder