Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712 թթ. կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր
Մշակույթ
13:35 11/06/2026
Հայաստան

Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712 թթ. կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին և Գրեմմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին:

Մատենադարանից հայտնում են, որ արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712-ով թվագրվող կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր։

Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder