Այնպես չլինի, որ Երևանից մարդիկ զանգեն Փարիզի իրենց բարեկամներին՝ ասեն մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, այստեղ չենք կարողանում գտնել. Փաշինյան
Քաղաքական
11:58 11/06/2026
Հայաստան

Այնպես չլինի, որ Երևանից մարդիկ զանգեն Փարիզի իրենց բարեկամներին՝ ասեն մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, այստեղ չենք կարողանում գտնել. Փաշինյան

«Ճիշտն ասած, որ ես այս փոխհատուցման գները նայեցի, առաջին հարցը, որ ծագեց, հետևյալն է՝ համոզված եք, որ ստիպված չենք լինի հետո հետ ներմուծել այդ ապրանքը, որովհետև այսպես մեծ խթաններ ենք ներդնում, հետո պարզվի, որ մեզ ծիրաններ չմնաց ՀՀ-ում»,- կառավարության նիստին էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ այն բանից հետո երբ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցեց գյուղմթերքի արտահանման սուբսիդավորման նոր ծրագիրը։

 Փոխնախարարը նշեց, որ այդ ապրանքները սեզենայնություն ունեն, ինչի հանդեպ զգայուն են գները, դրա համար էլ սուբսիդավորումը մեծ է։

«Պարզ է, որ որոշակի լարվածություն կլինի, բայց այնպես չլինի, որ ենթադրենք Երևանից մարդիկ զանգեն Փարիզի իրենց բարեկամներին, ասեն մի քիչ մեզ ծիրան ուղարկեք, մենք այստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Անտրամաբանական գնաճեր կլինեն»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել ընտրակաշառքի ծավալները և զբոսաշրջիկների մեծ հոսքը, որ սպառումները ավելացնելու են։

Արման Խոջոյանը զեկուցեց ծրագիրը՝ հայտարարելով. «Հունիս ամսին արտահանում իրականացնող  տնտեսվարողներին հատկացնել փոխհատություն՝ ծիրանի 1 կգ-ի համար 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր կգ-ի համար 250 դրամ, կեռասին՝ 400 դրամ։ Շշալցված գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդի  1 բացարձակ լիտրի համար 830 դր,  և հանքային ջրի համար՝ 150 դրամ»։

Փոխնախարարը բացատրեց, որ տնտեսվարողը ապրանքներն արտահանելուց հետո պետք է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնի Մաքսային փաստաթուղթը և հաշիվ-ապրանքագիրը։

Խոջոյանի խոսքով նախորդ շաբաթվա ընթացքում 961 հազար հատ ծաղիկ էր արտահանվել՝ ԱՄԷ, Ռումինիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Լատվիա, Կիպրոս և երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե խոսել է Նիդերլանքների վարչապետի հետ՝ վարցերի հարցով և Էրդողանի և Վրաստանի վարչապետի հետ Բաքու-Կարս երկաթուղուց օգտվելու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder