Փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը՝ մոտ 40մ
Հասարակություն
15:02 11/06/2026
Հայաստան

Փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը՝ մոտ 40մ

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ  փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder