Խոշոր ավտովթար Չինաստանի դեսպանատան հարևանությամբ
Իրավունք
12:09 11/06/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար Չինաստանի դեսպանատան հարևանությամբ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատամ հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։  Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder