Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Երբ իմանում ես, որ մի որևէ քաղբանտարկյալ հացադուլի մեջ է, մյուս քաղբանտարկյալների մասին խոսելդ էնքան էլ չի գալիս։ Այո՛, հացադուլը բողոքի ծայրահեղ միջոց է, և հատկապես երբ դրան դիմում է քաղբանտարկյալը, հանրության առողջ և բարոյական հատվածի ողջ ուշադրությունն իրավացիորեն սևեռվում է տվյալ քաղբանտարկյալին։
Ահա երեկ երեկոյան լուր եղավ, որ ազատ է արձակվել քաղբանտարկյալ Արտուր Օսիպյանը՝ Իոաննիսյանի և մի շարք այլ մարդկանց երաշխավորությամբ։ Ուրախ եմ, որ 22 օր հացադուլի մեջ մնացած մարդը դեռ այնքան էներգիա է պահպանել, որ ի վիճակի է եղել բանտից դուրս գալուց անմիջապես հետո հարցազրույց տալ և հանրությանը ներկայացնել իր մոտեցումները։ Արտուրին մաղթում եմ ամենայն բարիք։ Վստահ եմ, որ նրա դեմ շինծու քրգործը շուտով կկարճվի։
Եվ ահա այսօր արդեն պետք է ուշադրություններս սևեռենք մյուս քաղբանտարկյալների վրա: Հիշենք, որ շինծու քաղաքական գործերով ներկայումս բանտերում են Արմեն Աշոտյանը, Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ), Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ուժեղ Հայաստանից՝ Ալիկը, Կանդազը, տասնյալ այլ անձինք, Մայր Հայաստանից՝ Անդրանիկ Թևանյանը, ԲՀԿ-ի հետ կապված այլ անձինք, հայտնի և անհայտ շատ ուրիշներ։
Տնային կալանքի տակ են է՛լ ավելի մեծ թվով քաղկալանավորներ՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, Սամվել Կարապետյանը, «Հայաստան» դաշինքից Արթուր Սարգսյանը, ՀՅԴ-ից Իգոր Սարգսյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, «Հայրենիք»-ից Խաչիկ Գալստյանը, Արամ Քոչարյանը, հայտնի և անհայտ շատ ուրիշներ։
Քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի հարցը պետք է մշտապես լինի հանրության առողջ և բարոյական հատվածի առաջնային օրակարգում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։