Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն «Սանտա Բարբարա» է դառնում՝ Արոնյանը կրկին հավաքական վերադառնալու մասին
«Կյանքիս բարդ որոշումներից էր, բայց ես դա ընկալեցի, որ շախմատի նկատմամբ մոտեցումը սառել է և շախմատն այլևս չի ընկալվում ազգային բնագավառ ու եթե ես թույլ տայի, որ ինձ վերաբերվեն որպես սպորտի մի ներկայացուցիչ, որը ոչ մի բանի չի հասել, դրանով կվտանգեմ բնագավառը։ Եթե դուք ինձ լավ չեք վերաբերվում և իմ կարծիքը այս բնագավառում ձեր համար կարևոր չի, մենք այլևս խոսելու բան չունենք»,- «Liferoom» հաղորդման շրջանակում խոսելով արդեն երկրորդ անգամ Հայաստանի շախմատի հավաքականը լքելու ու ԱՄՆ դրոշի տակ հանդես գալու մասին՝ ասել շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ից նախկինում ստացած շահավետ առաջարկներն Արոնյանը նշել է, որ հպարտ է, որ դրանք չի ընդունել։ Հարցին, հնարավո՞ր է կրկին Հայաստանի ազգային հավական վերադարձը, Արոնյանը բացառել է․ «Արդեն Սանտա Բարբարա է դառնում, ինչ որ պետք էր ինձ ու ընկերներիս ապացուցել, ես ապացուցել եմ։ Ես ինձ միշտ հայ եմ համարել և իմ կյանքի նպատակը տեսել եմ հայ ազգին ինչ-որ բանով օգնելու և փոխելու այն մոտեցումը ,որ մենք թույլ ենք՝ մենք ուժեղ ենք»։
Նշենք, որ Լևոն Արոնյանը 2021 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ ավարտելով Հայաստանի հավաքականի կազմում ունեցած բազմամյա կարիերան, որի ընթացքում դարձել էր աշխարհի թիմային և օլիմպիական մրցաշարերի հաղթող ու հայկական շախմատի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։