Ինչո՞ւ ՍԴ դիմելուց առաջ «Ուժեղ Հայաստան»-ը դիմում ներկայացրեց ԿԸՀ. Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում
Քաղաքական
11:29 12/06/2026
Հայաստան

Ինչո՞ւ ՍԴ դիմելուց առաջ «Ուժեղ Հայաստան»-ը դիմում ներկայացրեց ԿԸՀ. Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում

«Կատարվում են այնպիսի բաներ, որոնք ժողովրդավարական հասարակությունում չպետք է կատարվեն»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա այս պահին հանձնաժողով մուտք է անում դաշինիքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այն հարցին, եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է  դիմել ՍԴ, ինչո՞ւ են հիմա դիմում ԿԸՀ, Ա. Վարդևանյանը մանրամասնեց.  «Գիտեք, եթե ԿԸՀ համապատասխան դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ կողմը չի ներկայացնում, դա մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն դա վկայակոչի, քանի որ ի վերջո օրենսդրությունը լիազորել է ԿԸՀ-ին լիազորություն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու։ Ունենք այդ լիազորությունը»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով, իրենք դիմումը ներկայացրել են, իսկ ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել դրանք ոչ միայն քվեարկության օրը տեղի ունեցած աբսուրդային խախտումների տրամաբանության տեսանկյունից, այլ ընտրությունների, իսկ ընտրական գործընթացը մեկնարկել է  2026 թ. փետրվարի 7-ից։

Դիմումը ԿԸՀ ներկայացնելուց հետո Ա. Վարդևանյանն ասաց, որ մինչ այս էլ դիմումներ էին ներկայացվել ԿԸՀ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, սակայն ԿԸՀ-ն ցուցաբերել է անգործություն։ «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է վարչական դատարան, կան վճիռներ, որոնցով արձանագրված են խնդիրները։

«Այսինքն, սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ դատական ակտերով արձանագրված հանգամանքներ են»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder