Պուտինից շնորհավորանքի ակնկալիքով՝ Փաշինյանը նրան ուղերձ է հղել
Քաղաքական
16:09 12/06/2026
Հայաստան

Պուտինից շնորհավորանքի ակնկալիքով՝ Փաշինյանը նրան ուղերձ է հղել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հույս էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի իր կուսակցությանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

«Դե հա, ինչ… չի շնորհավորել, էլի, հույս ունենանք՝ կշնորհավորի»,-հինգշաբթի կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր Փաշինյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինից շնորհավորանքի ակնկալիքով՝ Փաշինյանը նրան ուղերձ է հղել