Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք առաջարկում ենք ընտրությունների երկրորդ փուլ. Սամվել Կարապետյան
«Մենք առաջին օրը վա-բանկ գնալու հնարավարություն ունեինք, բայց չգնացինք, ուզում էինք, որ ամեն ինչ լինի օրինական ճանապարհով»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինիքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Թե ինչ հնարավորության մասին է խոսքը, նա փակագծեր չի բացում՝ նշելով, որ գաղտնիք է։
«Ընտրություններում Փաշինյանը չի հաղթել, իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, երևի ամբողջ աշխարհն էլ դա տեսնում է։ Դրանից ելնելով կարվեն քայլեր։ Եթե նա վստահ է, որ հաղթել է, ուրեմն մենք առաջարկում ենք լեգիտիմացնել այս ամենը, գնանք ճիշտ ճանապարհով։ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որպեսզի երկիրը զարգացնենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։