Թեյլոր Սվիֆթը դարձել է Երգահանների փառքի սրահի ամենաերիտասարդ կին անդամը
Մշակույթ
12:49 12/06/2026
Աշխարհ

Թեյլոր Սվիֆթը դարձել է Երգահանների փառքի սրահի ամենաերիտասարդ կին անդամը

Թեյլոր Սվիֆթը 36 տարեկանում, դարձել է Երգահանների փառքի սրահում ընդգրկված ամենաերիտասարդ կինը։ Այս մասին հայնում է Associated Press-ը։ Արարողության ընթացքում երգչուհին խոսել է իր ստեղծագործական ճանապարհի, ընտանիքի աջակցության և երիտասարդ երգահանների համար կարևոր դասերի մասին։

Երգեր գրելու իր կարողության մասին խոսելիս Սվիֆթն ասել է. «Դա բնազդաբար էր ստացվում։ Ոչ ոք ինձ չսովորեցրեց, թե ինչպես դա անել»։

Աշխարհռչակ երգչուհին նաև նշել է, որ իր խռպոտ ձայնը պայմանավորված էր վերջին օրերի ելույթներով և բասկետբոլային խաղի ժամանակ բարձրաձայն երկրպագելով։ Նա հիշել է  իր ընտանիքի կատարած մեծ զոհողության մասին՝ պատմելով, թե ինչպես նրանք տեղափոխվեցին Փենսիլվանիայից Նեշվիլ՝ աջակցելու իր երազանքներին։

 «Ես երբեք չեմ կարողանա արտահայտել իմ երախտագիտությունը», – ասել է նա՝ հուզմունքով նշելով, որ իր հաջողությունների հիմքում ընտանիքի աջակցությունն է։

Սվիֆթը նաև խորհուրդ է տվել երիտասարդ երգահաններին առաջնահերթություն տալ այն բաներին, ինչը սիրում են ողջ էությամբ։ Արարողության ընթացքում Սվիֆթին ներկայացրել է  հայտնի ռեժիսոր Սթիվեն  Սփիլբերգը. «Կա ինչ-որ անհերքելի փաստ, թե ինչպես են երգերը ազդում մեր հոգիների վրա։ Ինչ-որ կերպ Թեյլորը մեզ բոլորիս չափազանց լավ է ճանաչում»։

Իր հերթին Սվիֆթը շնորհակալություն հայտնել ռեժիսորին. «Սթիվենի նման օրինակների շնորհիվ ես վստահեցի իմ երևակայությանը»։

Սվիֆթը համարվում է ժամանակակից փոփ երաժշտության ամենաազդեցիկ հեղինակ-կատարողներից մեկը, որի ստեղծագործությունները ձևավորել են վերջին տարիների երաժշտական միտումները։

Թեև Սվիֆթը դարձել է փառքի սրահում ընդգրկված ամենաերիտասարդ կինը, բեմից հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ամենաերիտասարդ ընդգրկված անդամը եղել է Սթիվի Ուանդերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder