Մի փոքր նվեր կփոխանցեն, որ երբ ԿԸՀ նախագահը բուռն և անհաղթահարելի ցանկություն ունենա, կարողանա այդ պարագաներով նկարչություն իրականացնել. Տոնոյան
Քաղաքական
16:48 12/06/2026
Հայաստան

Մի փոքր նվեր կփոխանցեն, որ երբ ԿԸՀ նախագահը բուռն և անհաղթահարելի ցանկություն ունենա, կարողանա այդ պարագաներով նկարչություն իրականացնել. Տոնոյան

«Այս իշխանությունների համար ծածկադմփոցի քաղաքկականությունը այլևս դարաձել է ապրելակերպ, այդ գործընթացն այս անգամ ևս կյանքի էր կոչվել ԿԸՀ անդամների կողմից»,-  կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով անվավեր ճանաչված երկու տեղամասերի ընտրողների՝ քվեարկության իրավունքի վերականգնման խնդրին՝ Տոնոյանն ասաց.

«Այստեղ անհրաժեշտ է վերաքվեարկության մասին որոշում, որի վերաբերյալ, որքան էլ տարօրինակ է, ԿԸՀ անդամները դիրքորոշում չեն արտահատում։ Չեմ հասկանում, թե այդ կաշկանդվածությունը ինչով է պայմանավորված, թեև շատ լավ հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված»։

Նա հավելեց, որ ԿԸՀ-ն խոստանում է ժամկետների մեջ որոշում կայացնել և ներկայացնել հանրությանը։

 «Քիչ անց մեր գործընկերները մի փոքր նվեր կփոխանցեն, որ երբ ԿԸՀ նախագահը բուռն և անհաղթահարելի ցանկություն ունենա, կարողանա այդ պարագաներով նկարչություն իրականացնել, այլ ոչ թե թվաբանական աճպարարությամբ զբաղվի քաղաքական տարբեր ընդդիմադիր ուժերի քվեներով»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով.

 «ԿԸՀ անդամները ընդունեցին արձանագրություններով արձանագրված մասնակիցների քանակի և  ԿԸՀ կայքում հրապարակված ընտրողների քանակի մեջ առկա էական տարբերությունը, ընդամենը 100 տեղամասերի արդյուքնների ուսումնասիրության համաձայն մասնակիցների թիվը տարբերվում է շուրջ 270-ով»։

 Վերջում Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված բոլոր գործիքներն օգտագործելու են, որպեսզի քաղաքացիների օրենքով սահմանված քվեարկության իրավունքը իրացվի և նկարչական պարագաներ փոխանցեցին Վահագն Հովակիմյանին, որ նա նկարի Արարատ լեռը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder