Վստա՞հ եք, որ Ձեր թիմում գեղամ նազարյաններ ու իշխան զաքարյաններ չեն լինի. Հարց Սամվել Կարապետյանին
Քաղաքական
16:55 12/06/2026
Հայաստան

Վստա՞հ եք, որ Ձեր թիմում գեղամ նազարյաններ ու իշխան զաքարյաններ չեն լինի. Հարց Սամվել Կարապետյանին

Վստա՞հ եք, որ Ձեր թիմում գեղամ նազարյաններ ու իշխան զաքարյաններ չեն լինի, ցուցակից իշխանական ճամաբար արտագաղթողներ չեն լինի։ Այս հարցերն այսօր լրագրողներն ուղղեցին դատարանի դահլիճից դուրս եկած «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

«Ուղիղ ասե՞մ, եթե նույնիսկ նման մարդիկ հայտնվեն, դա իրենց չի օգնելու։ Չեն միանա ՔՊ-ին, ունեմ վստահություն»,-ասաց Սամվել Կարապետյանը։

Կրկիրն անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Կարապետյանն ասաց, պետք է ընտրությունների երկորրդ փուլ անցկացվի, քանի որ իշխանությունը դիմել է խախտումների ու չի կարող համարվել լեգիտիմ։

«Եթե Հայաստանը չունենա լեգիտիմ իշխանություն, կբացի դարպասները, որից ասեմ, ադրբեջանցիների համար։ Դրա համար խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այս հարցում, եթե վստահ են, որ հաղթել են, թող մեկ ամսվա ընթացքում կազմակերպեն կամ նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder