Կրկնաընտրություն պետք է լինի. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
01:35 12/06/2026
Հայաստան

Կրկնաընտրություն պետք է լինի. Նարեկ Կարապետյան

«Այլևս Պաշտոնապես ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐ!! Կրկնաընտրություն պետք է լինի!!»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԿԸՀ քիչ առաջ կայացրած որոշումներին։

Նա նշում է, զինվորներ քվեարկել են նաև այլ տեղամասերում, սակայն միայն  թիվ 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքներն են անվավեր ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այդ տեղամասերում ուներ ամենաշատ արդյունքները։

«Դրանով իսկ զրկում է ԲՀԿ-ին անցնել Ազգային Ժողով։ Մենք՝ որպես Հայաստանի ամենամեծ ուժը, որը հնարավորություն ունի փոխարինել «Քաղքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարում ենք, եթե ԿԸՀ-ն, իշխանությունները կրկնաքվեարկություն չդրեցին այս տեղամասերում , դա հատելու է կարմիր գծերը ժողովրդավարության ու այլ կարմիր գծերը»,-նշում է Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder