Դուք փորձում եք իրագործել Ալիևի կամքը. Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ի հետընտրական պահվածքի մասին
Քաղաքական
17:16 12/06/2026
Հայաստան

Դուք փորձում եք իրագործել Ալիևի կամքը. Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ի հետընտրական պահվածքի մասին

«Ադրբեջանի պատգամավոր Գուլիևը նշում է, որ Փաշինյանի հաղթանակը Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ է եղել, և այս ընտրությունների արդյունքը առաջին հերթին Ադրբեջանի առաջնորդի քաղաքական գծի հաջողությունն է եղել»,- անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Շիրազ Մանուկյանը։

Վերջինս նշել է, որ ցանկանում է հասկանալ, թե «այսօրվա իշխանությունը և Ադրբեջանի կառավարությունը որքան են սերտաճել իրար, որքան են փոխկապակցված իրար հետ», ինչպես նաև ինչ դերակատարում ունեն ընթացող քաղաքական գործընթացներում։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցին՝ Մանուկյանը հարցադրում է արել, թե արդյոք դա ևս Ալիևի քաղաքական տեսլականի մի մասն է կազմում։

«Դուք փորձում եք իրագործել նրա՞ կամքը։ Ավելի քան ցայտուն է, որ Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր ծրագրերի պրոյեկտորներն եք՝ նախագծի իրագործողներն եք»,- ասել է նա։

Մանուկյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից հնչող նման հայտարարությունները հիմք են տալիս քննարկելու Հայաստանի գործող իշխանությունների և Ադրբեջանի քաղաքական օրակարգերի միջև առկա հնարավոր կապերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder