ԿԸՀ որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. Սոս Հակոբյան
Քաղաքական
01:11 12/06/2026
Հայաստան

ԿԸՀ որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. Սոս Հակոբյան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը, արձագանքելով թիվ 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշումներին, գրում է.

«Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը շատ հստակ է. եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Այսինքն, ԿԸՀ-ն, կա՛մ արդեն իսկ հաշվել է ԲՀԿ ձայները առանց (հանած) անվավեր ճանաչված տեղամասերի ձայների և եկել է եզրահանգման, որ ԲՀԿ-ն հավաքել է իր 4%-ը (անվավեր ճանաչելը չի ազդում արդյունքների վրա), կա՛մ, եթե պարզվում է, որ ԲՀԿ-ն դրա հետևանքով չի հավաքում քվեների 4%-ը, ուրեմն ԿԸՀ-ն կայացրել է անկհայտ ապօրինի վարչական ակտ։

Երկրորդ տարբերակը ավելի հավանական է դառնում նրանով, որ ԿԸՀ-ն իր Ն-254Ա և Ն-255Ա որոշումներով առահասարակ չի անդրադարձել ազդեցության հարցին։

Նշված դեպքում ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder