Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց. Փաստաբան
Իրավունք
23:17 12/06/2026
Հայաստան

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց. Փաստաբան

«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի»,-գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ շարունակելով.

Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի և Տիգրան Վարդանյանի նկատմամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ, տեղեկացրել էին ՔԿ-ից։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մասով, Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder