Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար. Աբրահամյան
Քաղաքական
22:57 12/06/2026
Հայաստան

Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար. Աբրահամյան

«Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.

Տ. Վարդանյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ Ալենի նկատմամբ դատարանի (հասկանալ՝ իշխանության) որոշումը, պարզ լեզվով ասած, հանրային խոսքի ու քաղաքական հավաքներին մասնակցության արգելք է։

Ի դեպ, առավոտյան էլ իրավապահները նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տուն էին ներխուժել. մի գործ էլ այնտեղ են «քչփորում»։

Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder