Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատ երկար կանգ առան իմ թխվածքի բաղադրատոմսերի վրա. Արեգնազ Մանուկյանը՝ իր տան խուզարկության մասին
«Այսօր մեր կուսակցության վարչության անդամ ԲՀԿ –ի պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան ներխուժելն էր, ինչը ոչ իրավաչափ է»,-ԿԸՀ-ի դիմաց ԲՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Նա բացատրեց. որ իրավապահ Մարմինները պետք է դիմեին ԿԸՀ պատգամավորի թկնածուի անձեռնմխելիությունից զրկելու համար, բայց առանց դրա, գնացել են խուզարկության և քննչական գործողություններ իրականացնելու։
Կատարված քննչական գործողությունների մասին խոսեց նաև Արեգնաց Մանուկյանը՝ ասելով. «Քանի որ ես ստորագրություն եմ տվել Նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին, չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է և ինչ է տեղի ունեցել Քննչական կոմիտեում և բուն խուզարկության ժամանակ միայն կարող եմ ասել, որ այն ձեզ հայտնի գործի շրջանակներում էր»։
Նա հայտնեց, որ այդ ամեն ինչը նշանակություն չունի, որովհետև կատարվողը շոու և քաղաքական հետապնդում է։
«Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պետք է քաղաքական հետապնդման ենթարկի իր ընդդիմախոսներին»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հանրահավաքի ժամանակ հրահանգեց քրեկան գործ հարուցեն և կարեն, սպասելի է եղել, որ այդ ռեպրեսիաները շարունակվելու են։
«Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ»,- ասաց Մանուկյանը, և պատմելով իր տան խուզարկության մասին՝ հավելեց.
«Շատ երկար կանգ առան իմ թխվածքի բաղադրատոմսի վրա։ Կարող էին Մարտի 8-ի հետ կապված իմ դստեր ինձ ուղարկված բացիկենրը հայտնաբերել, կամ պատերազմի օրերին գրառումների համար ինձ վարչական պատասխանատվության ենթրկելու մասին դատարանի ծանուցագրերը հայտնաբերևին»։