Չարաչար սխալվում են, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցի Մուսոլինիի իշխանություն. Սուրեն Սուրենյանց
Քաղաքական
15:10 12/06/2026
Հայաստան

Չարաչար սխալվում են, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցի Մուսոլինիի իշխանություն. Սուրեն Սուրենյանց

«Ընտրությունների գիշերն արդեն բոլորիս համար պարզ էր, որ գործ ունենք իշախանության ուզուրպացիայի փրձի հետ»,-ԿԸՀ-ի դիմաց ԲՀԿ-ի կազմակերպած բողոքի ակացիայի ժամանակ ասաց կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու  առաջադրված Սուրեն Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ դա է փաստում, որ գիշերը ժամը 2-ին Փաշինյանը հայտարարություն է տարածում իր հաղթանակի մասին։

«Սա այլ բացատրություն չունի, քան պատվեր իշխանության բոլոր մարմիններին «ճիշտ» թվեր նկարելու վերաբերյալ համապատասխան գործողություններ գործարկելու ուղությամբ»,- ասաց Սուրենյանցը։

 Նա բացատրեց, որ սովորաբար իրական մրցակցային պայքարում հաղթած ղեկավարները հետընտրական ասուլիսում խոսում են հաշտության մասին, բոլորի ձայները պաշտպանելու հարգելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը գնաց հակառակ ուղղությամբ՝ հայտարարեց ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարներին ձերբակալելու մասին։

 «Սա խոսում է մի պարզ բանի մասին, որ ինքը և իր քաղաքական ուժն այս ընտրություններում հաղթանակ չեն տարել, հետևաբար մենք պետք է օգնենք, որ այս ՝ իբրև թե «հաղթած», բայց՝ իրականում պարտված իշխանությունը՝ օր առաջ հեռանա»,- ասաց Սուրենյանցը։

 Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հանդգնություն ունեցավ խոսել «ընդդիմության գարշահոտության մասին, որը չպետք է հայտնվէր ԱԺ», արդեն ինձ համար պարզ եր , թե ինչ է լինելու։ Երկրի ղեկավարն այնքան անտակտություն ունենա, որ 550 հազար՝ ըստ պաշտոնական տվյալների՝ ընդդիմության առանցքային ուժերի ձայներ ապահովողներին, այս կերպ վիրավորի, այն չտեսնված և չլսված բան է ամբողջ ժողովրդավար աշխարհի համար։

 Նա նկատեց, որ ոչ պատահականությամբ իրիկունն արդեն անվավաեր է ճանաչվում այն երկու տեղամասերի ընտրությունների արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն պատկառելի ձայներ է հավաքել։

 Սուրենյանցը հայտնեց, որ իրավական գործընթաց է  գնում, բայց ընդդիմությունը պետք է միավորվի նաև փողոցում։

 «Եթե իրեն թվում է, թե քաղաքական «բեսպրեդելով», իրենք կարող են հավերժացնել իրենց իշխանությունը, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցու Մուսոլինիի իշխանություն, չարաչար սխալվում են։ Մենք հետևողականորեն հասնելու ենք նրան, որ  իշխանության ճգնաժամն ունենա տրամաբանական հանգուցալուծումը, և նիկոլ փաշինյանն իր բոլոր ուսապարկերի հետ հեռանա»,- ասաց Սուրենյանցը և տեղեկացվեց, որ ընտրությունների իրավունքի պաշտպանության հարցում ողջ ընդդիմությունը կոնսոլիւդացված է և Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չարաչար սխալվում են, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցի Մուսոլինիի իշխանություն. Սուրեն Սուրենյանց