Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի»,-գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ շարունակելով.
Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի և Տիգրան Վարդանյանի նկատմամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ, տեղեկացրել էին ՔԿ-ից։
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մասով, Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: