Բարգավաճը ցույց կանի, ՈՒժեղը նոր ընտրություն կպահանջի, դե իսկ՝ փաշինյանը էլի նույնն է
Քաղաքական
12:01 12/06/2026

Բարգավաճը ցույց կանի, ՈՒժեղը նոր ընտրություն կպահանջի, դե իսկ՝ փաշինյանը էլի նույնն է

Այսօր ԲՀԿ-ն կոչ է անում ժամը 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու «տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»։

Բանն այն է, որ կըհ-ն այնպես հաշվեց իր սխալները, որ բհկ-ն ավելի կորցրեց ընտրական ձայներ։

Ուժեղ Հայաստանը, նախքան Սահմանադրական դատարան դիմելը, նախ իր ու իրենց բողոքը հայտնում է կըհ-ին՝ պահանջելու է նոր ընտրություն։  Բայց քանի որ նոր ընտրությունը էլի նիկոլի հետ է, փաստորեն պահանջում է իր համար կրկնակի ընտրություն։

Հիմա հարց՝ բողոքի ցույց անելը ինչպես է ընթանալու, ինչ շարունակություն ու ավարտ է ունենալու։

Ուժեղ հարց էլ՝ կըհ-ն նիկոլինն է, սահմադրականը փոփոխություններ է կրել ու էլի նիկոլինն է, ինչ պատասխան է դրանցից ակնկալում Ուժեղը։

Եթե նույնիսկ նորից ընտրություն լինի, ինչպես է այն տեսնում ուժեղը դրան գնալով էլի նիկոլի հետ՝ այլ կե՞րպ է ընթանալու, այլ պատասխաննե՞ր են լինելու։

Միայն մի հնարավորություն կա, որպեսզի նորից գնալով ընտրության, այն իրոք արդար անցնի՝ փաշինյան նիկոլը չպիտի դրան մասնակցի։

Ու չի մասնակցի, եթե միայն կալանավորվի՝ նրա դեմ հարյուրավոր դիմումներով դատարաններն աշխատեն։ Եթե կըհ ու սահմանադրականը անձափոխությամբ է նիկոլը յուրացրել, դատարանները ու քննչականները չի կարողացել մարդափոխ անել. Եթե ընդդիմադիրները դիմեն դատարաններ ոչ միայն ընտրությունը կեղծելու, այլև՝ Հայաստանը ծախած, դավաճանած, մարդասպանություն ու մարդակերություն արած նիկոլի դեմ, հնարավոր է գտնվեն դրանք չընդունող, նիկոլից չվախեցող դատավոր-մարդիկ։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder