«Հրապարակ». Ինչ սցենար են քննարկում իշխող թիմում
Օրվա մամուլ
08:29 13/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ սցենար են քննարկում իշխող թիմում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական տրամադրությունների հակառակ կողմում մտահոգ ՔՊ-ականներն են, որոնք չեն պատկերացնում խորհրդարանում առանց 3/5 մեծամասնության երկրի կառավարումն առաջիկա հինգ տարիներին։ Մի կողմից, ընդդիմադիրների ռադիկալ տրամադրություններն են անհանգստություն պատճառում, իսկ երեկ «Բարգավաճ Հայաստանից» հայտարարեցին, որ փողոց դուրս կբերեն մարդկանց, եթե ԿԸՀ-ն վերաքվեարկություն չանցկացնի և ԲՀԿ-ին միտումնավոր դուրս թողնի խորհրդարանից: Իսկ մյուս կողմում կառավարման ճգնաժամն է։

Իշխող թիմում այս օրերին մի քանի սցենար են քննարկում, թե ինչպես են պատկերացնում առաջիկա տարիներին նման նվազ լեգիտիմությամբ երկրի կառավարումը։ Նախ ասում են, որ փորձելու են ԲՀԿ-ի ձայները գողանալու միջոցով 3/5 ունենալ, եթե չստացվի, ապա դիտարկում են «մարդագողության» տարբերակն ընդդիմության շարքերից: Պատրաստվում են նոր գեղամնազարյանների հայտնաբերել ու իրենց ճամբար տանել` դրա «ձևերը» լավ գիտեն:

Մի ծայրահեղ սցենար էլ են քննարկում` Փաշինյանը կգլխատի, բանտ կնետի, կհալածի արմատական ընդդիմությանը, «կջարդի» ուժեղ ընդդիմության ողնաշարը և որոշ ժամանակ անց թույլիկ, իր կողմից կառավարելի ընդդիմադիրների հետ արտահերթ ընտրությունների կգնա՝ ապահովելով ոչ թե 65, այլ 75 տոկոս, որը թույլ կտա կատարել Ալիևի տնային առաջադրանքները և հատկապես՝ Սահմանադրություն փոխելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder