Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ ֆինանսավորում է 120 կենսալաբորատորիա 30 երկրներում. ԱՄՆ հետախուզության ղեկավարը տվյալներ է հրապարակել
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը (DNI) Թուլսի Գաբարդը հրապարակել է գաղտնազերծված տեղեկություններ, որոնց համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը տարիներ շարունակ ֆինանսավորել է ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիա՝ ավելի քան 30 երկրներում: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ օբյեկտների մի մասը ներգրավված է եղել վտանգավոր պաթոգենների ուսումնասիրության մեջ, ներառյալ այսպես կոչված «gain-of-function» տեսակի հետազոտությունները, որոնք նպատակ ունեն փոփոխել վիրուսների կամ միկրոօրգանիզմների հատկությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հետախուզական տնօրենի գրասենյակը։
Գրասենյակի տարածած նյութերում ընդգծվում է նաև Ուկրաինան, որտեղ գտնվող մի շարք լաբորատորիաներ կարող էին պահել վտանգավոր կենսաբանական նյութեր և գտնվել են անվտանգության բարձր ռիսկի պայմաններում՝ հատկապես Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պատճառով։ Ըստ ներկայացված տվյալների, որոշ օբյեկտներ կարող էին ենթարկվել վնասվելու, վերահսկողությունից դուրս գալու կամ արտաքին ուժերի կողմից հասանելի դառնալու վտանգի։
Միաժամանակ նշվում է, որ այդ լաբորատորիաների մի մասը կապված է եղել ԱՄՆ պաշտպանության նախարարության «Cooperative Threat Reduction» ծրագրի հետ, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգները նվազեցնելու նպատակով։ ԱՄՆ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ նման ծրագրերը նպատակ ունեն կենսաանվտանգության ապահովման և համավարակների կանխարգելման, այլ ոչ թե կենսաբանական զենքերի ստեղծման։
Հատկապես շեշտվում է, որ խոսքը վերաբերում է գիտական հետազոտությունների և վտանգավոր պաթոգենների ուսումնասիրության վերահսկվող ծրագրերին՝ միջազգային առողջապահական ռիսկերը նվազեցնելու համար։
Նշենք, որ Հայաստանը ներառված է ԱՄՆ DTRA-ի Cooperative Threat Reduction (CTR) / Biological Threat Reduction Program (BTRP) ծրագրի գործընկեր երկրների թվում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, ծրագրի հիմնական նպատակն է՝ վարակիչ հիվանդությունների վերահսկումը, կենսաանվտանգության բարձրացումը , լաբորատոր համակարգերի արդիականացումը։ ԱՄՆ DTRA-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է պետական լաբորատոր համակարգի արդիականացում, ներառյալ՝ Երևանում , Իջևանում (Տավուշ) ,Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Մարտունիում։ Այս լաբորատորիաները ընդգրկված են ՀՀ առողջապահության նախարարության և ազգային հիվանդությունների վերահսկման համակարգում։ Հայաստանի ԱԳՆ-ի և առողջապահական մարմինների հայտարարությունների համաձայն, դրանք հանդիսանում են հանրային առողջապահության ենթակառուցվածքներ։