Դեյվիդ Բեքհեմի անունը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում
Աշխարհում
11:45 13/06/2026
Աշխարհ

Դեյվիդ Բեքհեմի անունը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեյվիդ Բեքհեմը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է իր անվանական աստղը Հոլիվուդյան Փառքի ծառուղում։ 

BBC-ի հաղորդմամբ, արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Հոլիվուդ բուլվարդում, որտեղ Բեքհեմին շնորհվել է Փառքի ծառուղու 2849-րդ աստղը։ Նրա անունը այժմ ամրագրված է այնպիսի մարդկանց կողքին, ովքեր մեծ ներդրում են ունեցել  մշակույթի ոլորտներում։

Միջոցառմանը ներկա են եղել նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, և ընտանիքի անդամները, իսկ ելույթ ունեցողների թվում եղել են դերասան Թոմ Քրուզը։ Ելույթներում ընդգծվել է Բեքհեմի ազդեցությունը ոչ միայն ֆուտբոլի, այլև ԱՄՆ-ում այդ սպորտի զարգացման ու հանրահռչակման վրա։

Իր ելույթում Բեքհեմը նշել է, որ մեծացել է Լոնդոնի աշխատավոր ընտանիքում և երբեք չէր պատկերացնում, որ մի օր իր անունը կհայտնվի Հոլիվուդի ամենահայտնի վայրում։ Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, մարզիչներին և երկրպագուներին՝ ընդգծելով, որ սա իր կյանքի ամենահուզիչ պահերից մեկն է։

Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Լոս Անջելես Գալաքսի»-ում և այլ ակումբներում՝ դառնալով առաջին անգլիացի խաղացողը, ով առաջնություններ է հաղթել չորս տարբեր երկրներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեյվիդ Բեքհեմի անունը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում