Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ խորացնելու ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը. Աբրահամյան
Քաղաքական
09:29 13/06/2026
Հայաստան

Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ խորացնելու ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը. Աբրահամյան

«Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով ավանդույթի ուժով մի բան է խոսում, բայց լրիվ հակառակն անում, հասարակության սպասումն ԱԺ մուտք գործած ուժերից շատ հստակ է՝ կատարել խոստումները և շարժվել հնչեցված հայտարարությունների տրամաբանության ներքո։

«Ստեղծված բարդ իրավիճակում որոշ ուժեր լուծումներ են փնտրում, իսկ որոշները՝ մեղավորներ։

Կեղծ օրակարգեր ստեղծելը, պատասխանատվությունից փախչելն ու այլոց վրա մեղավորություն բարդելը մաքուր նիկոլական օրակարգ է, և մեծ ցանկության դեպքում էլ ընդդիմությունը այդ դաշտ մտնելու շանս չունի»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ խորացնելու ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը. Աբրահամյան