Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր պետության ներքին uպառնալիքը նիկnլիզմն է, ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկnլական uտերը. Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմոերին աղետալի պատերազմ է սպասվում։
«Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։
Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։
ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։
Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։
Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։
Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ։
2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում, իսկ 2026-ին էլ՝ պատերազմով վախեցնելով շահեց ձայներ՝ ընտրությունից հետո ասելով, որ պատերազմ չի սպասվում։
Ո՞նց ուզում ֆռռցնում է հասարակությանը։
Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի, բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։
Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ, տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել, մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։
Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»,- գրել է Էդուրդ Շարմազանովը։