Պուտինը Թրամփին անվանել է վառ և արտասովոր անձնավորություն
Քաղաքական
21:22 14/06/2026
Աշխարհ

Պուտինը Թրամփին անվանել է վառ և արտասովոր անձնավորություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի առաջնորդին անվանել է «վառ և արտասովոր» անձնավորություն  և քաղաքական գործիչ։
Համապատասխան ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ վառ և արտասովոր անձնավորության և քաղաքական գործչի, Ձեր 80-ամյակի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումը, որը թույլ է տալիս ուղիղ և անկեղծ քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցեր;

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք իսկապես կարող ենք ռուս-ամերիկյան հարաբերություններին հաղորդել նոր որակ, ինչպես նաև շատ բան անել համաշխարհային ասպարեզում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ։ Խնդրում եմ փոխանցել իմ լավագույն մաղթանքները Մելանյային և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», - ասվում է հեռագրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder