Վարչապետից սկսած կաշառակերության մեղադրանք են ներկայացնում հարյուր հազարավոր ընտրողների, ովքեր իրենց քվեն չեն տվել ՔՊ-ին. Մելոյան
Քաղաքական
20:18 14/06/2026
Հայաստան

Վարչապետից սկսած կաշառակերության մեղադրանք են ներկայացնում հարյուր հազարավոր ընտրողների, ովքեր իրենց քվեն չեն տվել ՔՊ-ին. Մելոյան

«Բնականոն իրավիճակից տարբերվող իրավիճակ ունենք, որովհետև աննախադեպ քանակի ու ծավալի են ընտրություններին (իշխանությունների կողմից) միջամտության դեպքերը»,- ԿԸՀ-ի դիմաց ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։

Նա բերեց օրինակ, երբ քարոզչության  ընթացքում և քվերակության ողջ օրն ամբոջը կազմակերպված է եղել վարչական ռեսուրսով;

«Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք եղել են ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներ, այլև համայնքների և մարզպետարանների աշխատակիցներ, նրանք գտնվել են ընտրատեղամասում»,- ասաց Մելոյանը՝ հավելելով.

«Տասնկյակներով դեպքեր են արձանագրվել ընտրական խախտումներ են տեղի ունեցել, բայց ոչ մի դեպք չկա, որ ԿԸՀ-ն կամ իրավապահ մարմինները այդ դեպքերով քննություն անցկացնեն»։

Ընդրադառնալով Նիկոլ փաշինյանի հայտարարությանը թե ընդդիմությանը բոլորը ընտրակաշառքով են ձայն տվել՝ Մելոյանն ասաց. «Այն առաջին հերթին վիրավորանք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Մենք սկսելու ենք դատական հայցեր ներկայացնել բոլոր զրպարտիչներ նկատմամաբ։ Ցավում եմ, որ վարչապետից սկսած մինչև անաչառ դիտորդ ներկայացողները կաշառակերության մեղադրանք են ներկայացնում հարյուր հազարավոր ընտրողների, ովքեր իրենց քվեն չեն տվել ՔՊ-ին»;

 Նա նշեց, որ չկա գեթ մեկ դատական ակտ, որը կհաստատեր, որ ընտրակաշառք է տրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչապետից սկսած կաշառակերության մեղադրանք են ներկայացնում հարյուր հազարավոր ընտրողների, ովքեր իրենց քվեն չեն տվել ՔՊ-ին. Մելոյան