Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի առաջնորդին անվանել է «վառ և արտասովոր» անձնավորություն և քաղաքական գործիչ։
Համապատասխան ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ վառ և արտասովոր անձնավորության և քաղաքական գործչի, Ձեր 80-ամյակի կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումը, որը թույլ է տալիս ուղիղ և անկեղծ քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցեր;
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք իսկապես կարող ենք ռուս-ամերիկյան հարաբերություններին հաղորդել նոր որակ, ինչպես նաև շատ բան անել համաշխարհային ասպարեզում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ։ Խնդրում եմ փոխանցել իմ լավագույն մաղթանքները Մելանյային և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», - ասվում է հեռագրում։