Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի, այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրական պետությանը. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը
Քաղաքական
12:34 15/06/2026
Հայաստան

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի, այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրական պետությանը. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական 3 նոր նախաձեռնություններով է հանդես եկել։  Նա տեղեկացնում է, որ իր և իր գործընկերների երեք նախաձեռնություններն այս գումարման ԱԺ-ն կհասնցնի ու կքվեարկի առաջիկա օրերին կամ արտահերթ քվեարկությամբ։

Սիմոնյանը տեղեկացնում է, որ առաջին նախաձեռնությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Ըստ նրա, դրանց պատիժը կխստացվի. նախկինում մինչև 7 տարի ազատազրկում վերցնելու համար, 8  տարի՝ ընտրակաշառք տալու համար, կխստացվի ու կսահմանվի համապատասխանաբար՝ 9 տարի և 10 տարի ազատազրկում։

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությամբ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր կտեղադրվեն ՀՀ դրոշը։

Երրորդ օրենսդրական նախաձեռնությունը, Սիմոնյանի բնորոշմամբ, պատմական ու կարևոր է. «Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի, պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը, մեր օրենսդրությանը, հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովորդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder