Եվրամիությունը կմտածի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին միայն այն բանից հետո, երբ տեղում փոփոխություններ նկատի․ Եվրահանձնաժողովի նախագահ
Քաղաքական
19:39 15/06/2026
Տարածաշրջան

Եվրամիությունը կմտածի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին միայն այն բանից հետո, երբ տեղում փոփոխություններ նկատի․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրամիությունը կմտածի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին միայն այն բանից հետո, երբ տեղում փոփոխություններ նկատի Թեհրանի վարքագծում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ իրենք պատրաստ են չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելուց հետո։

«Պատժամիջոցների սկզբունքն այն է, որ մեզ անհրաժեշտ են իրական փոփոխություններ տեղում, նախքան մենք կկարողանանք մտածել դրանց չեղարկման մասին»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder