Չնայած համաձայնագրի կնքմանը, Իրանը երբևէ չի վստահելու ԱՄՆ-ին. Իրանցի փորձագետ
Քաղաքական
15:25 15/06/2026
Տարածաշրջան

Չնայած համաձայնագրի կնքմանը, Իրանը երբևէ չի վստահելու ԱՄՆ-ին. Իրանցի փորձագետ

Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են ԱՄՆ–Իրան հնարավոր փոխըմբռնման հուշագրի 14 կետից բաղկացած նախագծի մանրամասներ։ Ըստ այդ հրապարակման՝ փաստաթուղթը նախատեսում է 60-օրյա վերջնական բանակցային փուլ, որի ընթացքում Իրանը կարող է հասանելիություն ստանալ մոտ 24 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների։

Նախագծում նաև հիշատակվում է Հորմուզի նեղուցի վերաբացման հնարավորությունը, Իրանի նկատմամբ գործող որոշ տնտեսական սահմանափակումների մեղմացումը, նավթի արտահանման ոլորտում որոշ արտոնությունների տրամադրումը, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումների ընդունումը։

Թեև փաստաթղթի իսկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, այն արդեն լայն արձագանք է ստացել միջազգային քաղաքական քննարկումներում։

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի հետ: Նրա խոսքով, փաստաթուղթը փոխհամաձայնության հիման վրա կնքված համաձայնագիր է։  Իրանն այս պատերազմից հաղթանակով է դուրս եկել։

Նրա խոսքով,  Իրանը երբևե չի վստահելու Միացյալ Նահանգներին և ,եթե խախտվի համաձայնագիրը, Իրանը նորից պատրաստ է պատերազմի։

Փորձագետն ասաց՝ թեև Իրանը պատերազմում ունեցել է բազմաթիվ  ֆինանսական և մարդկային կորուստներ, այդ ամենը նաև պարտադել է հակառակորդին։

Խոսելով Իրան- Իսրայել հակամարտության մասին իրանցի փորձագետը նշեց, քանի դեռ Իսրայելը ղեկավարվում է ներկայիս կառավարության կողմից, հակամարտությունը կշարունակվի։ Իսկ Իրան-ԱՄՆ և Իրան-Արաբական ծոցի երկրների հարաբերությունները կախված է նրանից,  թե կողմերը ինչպիսի համաձայնության կգան միջուկային ծրագրի շուրջ։

Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder