Հաջորդն ի՞նչ է լինելու՝ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումներ է անելու, իրեն փաշայի կոչում է տալո՞ւ. Մամիջանյան
Քաղաքական
17:05 15/06/2026
Հայաստան

Հաջորդն ի՞նչ է լինելու՝ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումներ է անելու, իրեն փաշայի կոչում է տալո՞ւ. Մամիջանյան

«Վահագն Հովակիմյանի պարզաբանումը ծիծաղ է առաջանցնում, ի՞նչ է նշանակում Հայաստանի քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել»,- վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Նա ընդգծեց. «Փաշինյանն ասում է հետևյալը՝ ես թքած ունեմ դուք ինչ եք ասում, բոլորդ՝ դիմադիր, ընդդիմադիր, ես քթած ունեմ։ Հաջորդն ի՞նչ է լինելու՝ սահմանադրական բարեփոխումներ է անելու, իրեն թագավորի... չէ, թագավոր չէ, փաշայի կոչո՞ւմ է տալու։  Իզուր տվեցի իրենց այդ գաղափարը։ Կարող է դառնա փաշա Փաշինյան, Սահմանադրությամբ անցկացնեն ու ֆիքսեն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է  փաշա Փաշինյանին, ի՞նչ վատ է որ»։ 

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակելու է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վճիռը։ Մամիջանյանը հույս հայտնեց, որ դատավորը կվարվի իր խղճի մտոք, օրենքի շրջանակներում։ 

«Այստեղ գործ չկա, ժամանակին կարվել է այն տրամաբանությամբ, որպեսզի կասեցվի Դավիթ Համբարձումյանի գործունեությունը, պատժեն իրեն, չթողնեն զբաղվել քաղաքականությամբ, ով դեռևս  ընդդիմության միացյալ թեկնածուն է իմպիչմենտի գործընթացում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder