Ընտրություններում հաղթանակը՝ լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Մարթա Կոսը Միրզոյանին
Քաղաքական
14:54 15/06/2026
Հայաստան

Ընտրություններում հաղթանակը՝ լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Մարթա Կոսը Միրզոյանին

ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:

 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder