Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ արտաքին պարտքը 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար
«2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունությունն ու աճի ներուժի բարձրացմանը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2025 -ին հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ, 2021-25 թթ. տնտեսական աճը միջինում կազմել է 7,9 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 7,1 տոկոս։
Վ.Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ արտաքին պարտքը 2025թ դեկտեմբեի 31-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար։
Ըստ նրա, Հայաստանի կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ՝ դեկտեմբերի 31-ի համեմատ, ավեացել է ընդամենը 11 միլիարդ դրամով՝ 14 միլիարդ 68 միլիոն դոլար։