Այսպիսի վատ ընտրություններ Հայաստանում չէին եղել, 49.7%-ի կեսն էլ չեն տարել. Հարցում
Քաղաքական
14:38 15/06/2026
Հայաստան

Այսպիսի վատ ընտրություններ Հայաստանում չէին եղել, 49.7%-ի կեսն էլ չեն տարել. Հարցում

Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, ըստ որոնց խորհրդարան են անցնում երեք՝ ՔՊ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ԿԸՀ որոշման մեջ արձանագրվել է, որ իր կողմից 35/65 և 10/51 տեղամասերի և տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդում ընդհանուր արդյունքների վրա և վերոնշյալ ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակեց, ինչի պատճառով ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ 4 %-ի շեմը։ Panorama.am-ը  քաղաքացիներից հետաքրքրվեց ընտրությունների ընթացքի և պաշտոնական արդյունքների վերաբերյալ նրանց դիրքորոշումներով։

Պատասխանների հիմնական թեզերը՝ ստորև.

-Նախկինում էլ են եղել ընտրություններ, որ պետք է վերահաշվարկեր, բայց չեն վերահաշվարկվել։ Ժողովուրդը քվեարկել է, ստացվել է էն, ինչը որ քվեարկել է։ Վարչական ռեսուրս չեմ տեսել, ընտրակաշառք էլ չեմ տեսել։

-Լավ էր, շատ լավ էր։

-Ափսոսում եմ, որ դուրս մնաց, էդքան բան, ուրիշ ինչ ասեմ... էդքան ուժ չունեմ, որպեսզի մի բան ուղղեմ էս երկրում, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, պիտի յոլա տանենք։

-Ես ինքս ժողովրդի կողմն եմ, նրա մասնիկն եմ։ ժողովուրդն ինչ ձևով որոշում է, դա էլ պետք է լինի։

-Շատ վատ ընտրություններ էին, այսպիսի ընտրություններ, երևի Հայաստանում չէին եղել, այդ 49.7%-ի կեսն էլ չեն տարել իրենք։

-50 հազար ԲՀԿ-ի ձայները փոշիացրել են

-Եթե ՔՊ-ն տարել է 3/5-ը՝ պետք է մանդատներից հրաժարվեն, որովհետև կլինի նույն կրկեսը, որը նախորդ 5 տարվա ընթացքում տեսանք։ Ընդդիմությունը ոչ կարող է որևէ բան որոշել, ոչ չորոշել։ Այսինքը պետք է գնան այնտեղ դերասանի պես նստեն, խոսան, իրանց երեսին էլ պետք է անպատվեն, վիրավորեն, նրանք էլ թողեն գնան տուն։ Եթե նպատակը միայն այդ աշխատավարձ ստանալն է՝ էդ ուրիշ խնդիր է։ Դրա համար պետք է հրաժարվեն։

-3/5-ը պետք էր, որ Սահմանադրություն փոխեն, հռչակագրից հրաժարվեն, Ցեղասպանությունից հրաժարվեն, Արարատ սարը հանեն, վերջ տան հայկական ինքնությանը։ եթե ժողովուրդը դրան համաձայն է՝ ես ասելիք չունեմ։

-Ընդդիմությունը օրինական ճանապարհով պետք է ամեն ինչ անի, որ այս ընտրություններն չեղյալ համարվեն, գոնե նշանակվեն  ընտրությունների երկրորդ փուլը, այլապես, իմ կարծիքով,  շուտով կարող է ինքնիշխան Հայաստանն էլ չլինի։

-Գազը մնում է գազ, դու այն կստանաս Ռուսաստանից, Պարսկաստանից, թե Ադրբեջանից։ Ամեն ինչն էլ նորմալ է, գազը ով, որ կտա նորմալ ձևով, ոչ թե գազի պրոբլեմով մեզ կխեղդի՝ քեզ գազ չեմ տա, կսկսցնեմ։

-Ես հաղորդեցի, որ հիվանդ եմ չեմ կարող գալ ընտրության, բայց չեկան ու չկարողացա ընտրել։

-Ամեն ինչ կանխորոշված էր, ամեն ինչ արվում էր սցենարով և այն բնակչության փոքրաթի մասի շնորհիվ, որոնք ամեն դեպքում օժանդակեցն այս «ընտրություն» կոչված խեղկատակությանը։

-Մեր առջև ազգային նպատակ կար դրված՝ թրքացումից խուսափելու, բայց հայ ազգը արժանի չէ, որ կարողանա ազգային նպատակների համար պայքարի։

-Իմ դուրը չի գալիս նաև ընդդիմության կեցվածքը, որը ընտրության առաջին իսկ օրը՝ ընտրակեղծիքից անմիջապես հետո,երբ գիշերը 10% ձայները նայած հայտարարեց, թե հաղթել է, էդ ժամանակ բողոքի ձայն չբարձրացրին, սպասեցին, որ ուրիշ պետության ղեկավարներ, իրենց շահերից ելնելով, շնորհավորեն։ Այսինը, իրենք նպաստում են Նիկոլի իշխանության լեգիտիմացմանը։

 -Կարծում եմ, որ պետք է առաջնահերթ մանդատները հանձնել և հետո գոնե ժողովրդի օգնությամբ պայքարել։ Ընդորում, խաղաղ ցույցերի ճանապարհը միակ ճանապարհն էր այդ գործընթացին դեմ գնալու համար։

-Ամենավատն այն է, որ վերջերևս մենք ընտրում էին չարիքներից փոքրագույնին, փոխանակ ընտրեիքն լավերից լավագույնին։

-Խնդիրը մեկն է՝ երբ մեր ազգը երբ ոգեղեն արժեքներով բարձրարժեք է եղել,  մեր և՛ղեկավարները, և՛ ամբողջ ազգը ապրե է լիության, աստվածպաշտության, մաքրության, սրբությունների մեջ։ Այսօր մի բան է պետք՝ մարդ լինենք, մարդուն մարդ դարձնողը Աստված է։ Անաստված հասարակությունը, թե աշխարհում և մենք էլ աշխարհի հետևից, գնում են դեպի կործանման։

-Մեր հայրերը հայհոյանք չեն ունեցել, ասել են՝ սա անաստված է։ Այսինքն ամենասարսափելի մարդը եղել է անաստվածը... Այսօր մեր հասարակությունը դա չէ՞։

-Նախընտրական շրջանը ևս բազմաթիվ խախտումներով ուղեկցվեց և նշված պրոցեսը շատ մեծ վերապահումով կարելի է ընտրություն համարել, որովհետև դրանց առաջ բազմաթիվ գործիչներ, հանձինս Միքայել Աջապահյանի, որին ես կհամարեի ներկայիս ժամանակահատվածի հայ գաղափարախոսության, հայոց փրկության գաղափարակիրներից մեկը, լռեցվեց և նրա նման շատ այլ ազգային մտքի գաղափարի տիրապետողների։

-Հաշվի նստել նշված ընտրությունների հետ, ես որպես քաղաքացի չեմ կարող, որովհետև թե՛ նախընտրական պրոցեսում, թե՛ընտրություններից հետո, թե՛հետընտրական ժամանակահատվածը բազմաթիվ խախտումներով ուղեկցվեցին, որոնք հարցականի տակ դրեցին և ի չիք դրաձրեցին նշված հատուկ օպերացիան, ընտրություն կոչելու գաղափարը։

-Ո՛չ դրական կարամ ասեմ, ո՛չ բացասական։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսպիսի վատ ընտրություններ Հայաստանում չէին եղել, 49.7%-ի կեսն էլ չեն տարել. Հարցում