Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
Քաղաքական
16:18 15/06/2026
Աշխարհ

Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»

Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ։ ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեզ համար, Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանվեն, որ համագործակցությունն ու փոխգործակցությունը զարգանան բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, հումանիտար համագործակցություն, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն։ «Մենք սպասում ենք, որ հենց այդպես էլ կլինի», - ասել է Նարիշկինը։

Նա նաև Հայաստանում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես դժվար։

«Հասկանալի է, որ դա հեշտ չէ, ընտրությունները հեշտ չէին, այսպես ասած, արդյունքները հարաբերական են և որոշակի իմաստով կասկածելի։ Հետևաբար, այս, ես կասեի, կենսունակ քաղաքական գործընթացները կշարունակվեն», - նշել է Նարիշկինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»