Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումներին միացել են Երևանից ժամանած հատուկ փրկարարներն ու ջրասուզակները
Այսօր՝ հունիսի 15-ին, Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ, որոնց հետ են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները;
Փորոնումները ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են, որոնք կվերսկսվեն առավոտյան ժամը 08։00-ին։Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել էր Փամբակ գետը։ Այդ մասին հայտնում է «Շամշյան քոմ»-ը
Երեխաները Արցախից բռնագաղթած ընտանիքից են;