Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը խաղաղության շուրջ։
«Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնությունը։ Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը։
Մենք հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,-X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ»։
Իրանից մանրամասներ էին հայտնել ԱՄՆ-րանԻ փոխըմբռնման վերջնական հուշագրի վերաբերյալ։