Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Քաղաքական
00:08 15/06/2026
Հայաստան

Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

«Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից  «Զվարթնոց» օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանին ՀՀ տարածքը լքել թույլ չտալուն։

«Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:

Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։

Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։

Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,- նշել է Բ. Միկոյանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ  Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. «Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց»օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար