Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
18:03 15/06/2026
Հայաստան
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Վանաձորում երեխայի գետն ընկնելու դեպքի մասին
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder