Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո «Միասնության թևեր»-ը շարունակելու է իր գործունեությունը՝ ուժեղացնելով իր ներկայությունը տարբեր համայնքներում։ Այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Արմեն Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով իրենց քվե տված քաղաքացիներին, թիմակիցներին, «Շանթ» դաշինքի ղեկավարին ու թիմին արդյունավետ համագործակցության համար։
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը մանրամասնեց, որ հունիսի 8-ին իրենք հայտարարությամբ մերժել են ընտրությունների արդյունքները, վիճարկել են Երևանի բոլոր տեղամասերում քվեարկության արդյունքները՝ ներկայացնելով վերահաշվարկի դիմումներ նաև մարզերում։
Նրա խոսքով, առաջիկայում իրենք դիմելու են նաև ՍԴ։
«Այստեղ շատ է խոսվում քվեարկության արդյքունքների մասին, բայց մենք գտնվում ենք, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը, քանի որ նախընտրական ողջ գործընթացում ընտրողների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ ՔՊ-ի ու պետական ապարատի կողմից, որ ընտրողները չեն կարողացել արտահայտել իրենց իրական կամքը, խախտվել է ընտրությունների ազատ կամքը, այսինքն ընտրությունները չեն եղել ազատ ու հավասար»,-ասաց նա։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։