Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հարցեր
Տնտեսություն
21:24 16/06/2026
Տարածաշրջան

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հարցեր

«Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ»,-այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանատնից:

«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder