Իրանը և Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կմիացնեն իրենց վճարային համակարգերը
Քաղաքական
21:13 16/06/2026
Տարածաշրջան

Իրանը և Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կմիացնեն իրենց վճարային համակարգերը

Իրանը և Ռուսաստանը երկու ամսվա ընթացքում կավարտեն իրենց վճարային համակարգերի՝ իրանական «Շեթաբ» և ռուսական «Միր» համակարգերի միացման երրորդ և վերջին փուլը: Այդ մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին։

Պաշտոնյան երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա՝ միջբանկային կապերի զարգացման և համագործակցության նոր մեխանիզմների ստեղծման հարցերը քննարկելու համար։

«Բանկային քարտերը իրանական «Շեթաբ» և ռուսական «Միր» համակարգերի հետ միացնելու երրորդ և վերջին փուլը մտել է իրականացման փուլ, և երկու ամսվա ընթացքում Իրանի քաղաքացիները կկարողանան գնումներ կատարել և վճարել ռուսական խանութներում՝ օգտագործելով «Շեթաբ»-ին կապված քարտերը», - Հեմմատիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։

2024 թվականի հուլիսին Ռուսաստանը և Իրանը ավարտեցին «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի միավորման աշխատանքները և ավարտեցին համակարգի ինտեգրման երկու փուլը, որը թույլ կտա վճարումներ և գնումներ կատարել Android սմարթֆոնների վրա NFC տեխնոլոգիայով ռուսական MirPay բջջային հավելվածի միջոցով, և թույլ կտա իրանցիներին իրենց քարտերից գումար հանել ռուսական բանկոմատներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder