«Հրապարակ». Ինչու է Միքայել Մելքումյանը այս նեղ պահին խզել կապերը ԲՀԿ-ի հետ
Օրվա մամուլ
08:48 16/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Միքայել Մելքումյանը այս նեղ պահին խզել կապերը ԲՀԿ-ի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է կապերը կուսակցության հետ, հեռացել ԲՀԿ-ից։ Մելքումյանը, որ Ծառուկյանի առաջնորդած կուսակցության նախընտրական ցուցակում 13-րդն էր և այն եզակի կուսակցականներից, որին իշխանափոխությունից հետո Ծառուկյանը պահել էր կողքին, նաև իր հեռուստաընկերությամբ հաղորդում էր վարում։ Թե ինչն է ԲՀԿ-ին այս նեղ պահին թողնելու պատճառը, մեզ ասացին, որ վախեցել է իշխանության մահակից, որ իրեն էլ կհեռացնեն Տնտեսագիտական համալսարանից, որտեղ դասավանդում է:

Գուցե նաև պարտադրել են, որ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնի։ Երեկ մեզ չհաջողվեց ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, Մելքումյանն էլ արձագանքեց մեր զանգին, լսեց հարցը, բայց չպատասխանեց՝ ասելով, որ համալսարանում քննություն է վերցնում ուսանողներից։ Խնդրեցինք` գոնե հաստատել կամ հերքել՝ հեռացե՞լ է ԲՀԿ-ից, բայց Մելքումյանն անդրդվելի մնաց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder