Հայաստանի քրեաoլիգարխիլ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են այդ թվում արտաքին ազդեցություններով. Փաշինյան
Քաղաքական
15:21 16/06/2026
Հայաստան

Հայաստանի քրեաoլիգարխիլ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են այդ թվում արտաքին ազդեցություններով. Փաշինյան

«Հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։

Փաշինյանը նաև հայտարարեց. «Հայաստանում Հայաստանի քրեաօլիգարխիլ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են և պետք է ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Դրանք նաև Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։

Այո, եղել են իրավիճակներ, չեմ ուզում այլևս թաքցնել, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Սա մի բան է, որը պարտավոր եմ ասել և արձանագրել։ 

Նախորդող շրջանում չի եղել մի րոպե, երբ որ կոմպրոմիս ունենանք քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Եղել են եղել իրավիճակներ, երբ որ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր եղել, ընդհուպ դանդաղկոտություն, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրանք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին ունեցանք 2022 թվականի  օգոստոս-սեպտեմբերին։ Հիմա պատասխանտու կերպով ասում եմ՝ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են, կառավարված են, այլևս գոյություն չունեն այդ ռիսկերը, հետևաբար Հայաստանի կառավարությանը, քաղաքական մեծամասնությանը, ժողովրդին ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի քրեական օլիգարխիան, ներառյալ ընտրակաշառք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացին։ 

Այդ գործընթացն արդեն իսկ սկսված է, որևէ ձևով չի կարող կասեցվել, այդ գործընթացը գնալու է մինչև վերջ»,- ասաց Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder